ՀՀ–ում սպառողական գները հունվար–մարտին աճել են 2,5%–ով
25.04.2025,
15:29
Ընթացիկ տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, աճը կազմել է 3,3%, իսկ նույն տարվա փետրվարի համեմատ՝ 0,5%

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գները 2025թ․–ի հունվար–մարտին, նախնական տվյալներով, 2024թ․–ի հունվար–մարտի համեմատ, ավելացել են 2,5%–ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրային կոմիտեի տվյալները։
Միաժամանակ ընթացիկ տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, աճը կազմել է 3,3%, իսկ նույն տարվա փետրվարի համեմատ՝ 0,5%։
ԱՎԿ–ի տվյալներով, արդյունաբերական ապրանքների գներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 2,1%–ով։ Մարտին տարվա կտրվածքով աճը կազմել է 1,9%, ամսվա կտրվածքով՝ 0,1%։
ԱՎԾ–ի նախնական տվյալներով, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ․–ի հունվար–մարտին գրանցել է 4,1%–անոց աճ՝ 2024թ․–ի առաջին եռամսյակի համեմատ։