Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

ՀՀ–ում սպառողական գները հունվար–փետրվարին ավելացել են 2,1%–ով

25.03.2025, 15:08
Միաժամանակ ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, աճը կազմել է 2,5%, իսկ նույն տարվա հունվարի համեմատ՝ 0,1%
ՀՀ–ում սպառողական գները հունվար–փետրվարին ավելացել են 2,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գները 2025թ․–ի հունվար–փետրվարին, նախնական տվյալներով, 2024թ․–ի հունվար–փետրվարի համեմատ, աճել են 2,1%–ով։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, աճը կազմել է 2,5%, իսկ նույն տարվա հունվարի համեմատ՝ 0,1%։

ԱՎԾ–ի տվյալներով, արդյունաբերական ապրանքների գներն ընթացիկ տարվա առաջին երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 2,2%–ով։ Փետրվարին աճը տարվա կտրվածքով կազմել է 1,6%, ամսական կտրվածքով՝ 0,5%։

Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ․–ի հունվար–փետրվարին գրանցել է 4,1%–ի աճ՝ 2024թ․–ի առաջին երկու ամսվա համեմատ։