Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Սարգսյանը կարևորում է ՌԵ նախագահի դերը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում

18.06.2014, 14:04
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետևողական կատարման գործում մեծապես կարևորել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի դերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը կարևորում է ՌԵ նախագահի դերը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետևողական կատարման գործում մեծապես կարևորել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի դերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Յակունինի հետ հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կյանքի կոչել փոխշահավետ համատեղ նախագծերը:

Զրուցակիցները, գոհունակությամբ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել են, որ երկկողմ ռազմավարական դաշնակցային գործընկերության կարևոր բաղադրիչներից է տրանսպորտի բնագավառում համագործակցությունը:

Հանդիպմանը Հանրապետության նախագահը և Վլադիմիր Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Յակունինը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, անդրադարձել նաև, ընդհանուր առմամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությանը, խնդիրներին և զարգացման ծրագրերին։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—