«ՀԿԵ» ընկերության ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թվականի հունվար-մայիսին մոտ 8 հազար ուղևոր օգտվել է
21.06.2012,
12:06
2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 7,9 հազ. ուղևոր, ինչը 1,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 7,9 հազ. ուղևոր, ինչը 1,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ միայն 2012 թվականի մայիսին միջազգային ուղևորափոխադրումների ծավալն աճել է 7,1%-ով:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի առաջին հինգ ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 189,0 հազ. ուղևոր: Միայն մայիսին ուղևոր էին դարձել 44,5 հազ. մարդ, ինչը 1,8%-ով գերազանցում է անցած տարվա մայիսի ցուցանիշը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--