«ՀԿԵ» ՓԲԸ անվտանգության աշխատակիցները հանձնել են ֆիզիկական պատրաստվածության քննությունները
06.09.2012,
15:19
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 5-ին հանձնել են ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները: Քննությունները հանձնել են ծառայության բոլոր աշխատակիցները, ինչպես Երևանում, այնպես էլ տարածքային ստորաբաժանումներում, գրում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 5-ին հանձնել են ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները: Քննությունները հանձնել են ծառայության բոլոր աշխատակիցները, ինչպես Երևանում, այնպես էլ տարածքային ստորաբաժանումներում, գրում է ընկերության մամուլի ծառայությունը:
Անվտանգության աշխատակիցները հանձնել են 1 կմ և 100 մետր հեռավորության վազք, կատարել ձգում վարժությունը:
Սահմանված նորմատիվները չհանձնած աշխատողները մոտ մեկ ամսից կարող են կրկնել փորձը: Երկրորդ փորձը ձախողելու դեպքում ծառայության ղեկավարությունը կբարձրացնի աշխատակիցներին հեռացնելու հարցը:
«ՀԿԵ» ՓԲԸ հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության ծառայության աշխատողների ֆիզիկական պատրաստվածությանը՝ հաշվի առնելով, որ նրանք են պատասխանատվություն կրում կարգուկանոնի հսկողության, ուղևորների կյանքի և առողջության պահպանման և առհասարակ երկաթուղում անվտանգության պահմանման համար:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—