ՀՆԱ–ի 5,9%-անոց աճը 2024թ․–ին եղել է 1,1 տոկոսային կետով ցածր բյուջեի թիրախային ցուցանիշից․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանը 2024 թվականին գրանցել է 5.9% տնտեսական աճ, որը 1.1 տոկոսային կետով ցածր է պետական բյուջեի թիրախային ցուցանիշից, հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այսպիսով, արդեն 2024 թվականի սեպտեմբերին պարզ էր, որ Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականին կլինի 5.8%-ի սահմաններում։
«2024 թվականը սկսվեց տնտեսական աճի բարձր տեմպերով, որը աստիճանաբար դանդաղեց, բայց մնաց բարձր մակարդակի վրա։ Տնտեսական աճը ուղեկցվեց ներքին և արտաքին պահանջարկի աճով», - ասաց նա չորեքշաբթի խորհրդարանում՝ 2024 թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Նախարարը նշեց, որ 2024 թ.-ին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, 2023 թվականի համեմատ, աճել է 4.7%-ով՝ կազմելով 3.34 միլիոն դրամ կամ մոտ 9 հազար դոլար։
ՀՀ տնտեսական ցուցանիշներ
2024 թվականի պետական բյուջեում Հայաստանի տնտեսական աճն ամրագրված է 7%, իսկ գնաճը՝ 4% (±1.5%)։ 2024 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 8% աճ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության մեջ ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել էր, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականի վերջին կկազմի 6%։