Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հյուսիս-հարավ տրասնպորտային միջանցքի կառուցման առաջին երկու փուլերը կավարտվեն երեք տարուց

27.04.2012, 19:03
Հյուսիս-հարավ տրասնպորտային միջանցքի կառուցման առաջին երկու փուլերը ծրագրվում է ավարտել երեք տարուց, ուրբաթ լրագրողներին ասաց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:
Հյուսիս-հարավ տրասնպորտային միջանցքի կառուցման առաջին երկու փուլերը կավարտվեն երեք տարուց
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հյուսիս-հարավ տրասնպորտային միջանցքի կառուցման առաջին երկու փուլերը ծրագրվում է ավարտել երեք տարուց, ուրբաթ լրագրողներին ասաց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով` հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։

Ուրբաթ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել:
ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի հունվարի 14-ին հավանության է արժանացրել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Զարգացման ասիական բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագիրը:
Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման ներդրումային ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքները,  տարանցիկ պետության կարևոր դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան շրջանակաձև ավտոմայրուղուն:--0-