Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Իրանից Հայաստան ներմուծված սերուցքն անվտանգ է. ՍԱՏՄ ղեկավար

14.11.2025, 20:20
Իրանից Հայաստան ներմուծված սերուցքն անվտանգ է, այլապես ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարգելեր դրա ներկրումը, ասել է ՍԱՏՄ ղեկավարը
Իրանից Հայաստան ներմուծված սերուցքն անվտանգ է. ՍԱՏՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբեր․/ԱՌԿԱ /. Իրանից Հայաստան ներմուծված սերուցքն անվտանգ է, այլապես ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարգելեր դրա ներկրումը, ասել է ՍԱՏՄ ղեկավար՝ Տիգրան Պետրոսյանը։

«Իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան արգելելու վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի որոշումը պայմանավորված չէ այդ մթերքի անորակ կամ վտանգավոր լինելու հանգամանքով: Պարզապես ռուսական կողմը ցանկանում է զորօրինակ Հայաստանից ստանալ տեղական հումքից պատրաստված կաթնամթերք»,-նշել է Պետրոսյանը ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է Արմենպրեսը։

Նրա խոսքով, այդ սերուցքն անվտանգ է, քանի որ ուլտրապաստերիզացված վիճակում է:

«Եթե վտանգավոր լիներ, միանշանակ չէր ներմուծվի Հայաստան: Նույն մթերքը նաև մենք ենք օգտագործում»,-վստահեցրել է Պետրոսյանը։

Պետրոսյանն ընդգծել է, որ ներկայում Իրանից Հայաստան ներմուծվող սերուցքի յուրաքանչյուր խմբաքանակ անցնում է լաբորատոր փորձաքննություն, այդ թվում՝ սահմանային վերահսկողության ընթացքում:

 «Ես բացառում եմ ապօրինի ճանապարհով անհայտ ապրանքի ներմուծումը Հայաստան: Եթե նման տեղեկատվություն լինի, պատրաստ ենք գնանք, ստուգել և տեղեկացնել այդ մասին»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը։

 Նա հայտնել է նաև, որ նախորդ երկու տարիների համեմատ 2025-ին Հայաստան է ներկրվել իրանական սերուցքի ամենաքիչ խմբաքանակը՝ 925 տոննա: 

«Մենք խոսել ենք ռուսական կողմի հետ: Իրենք այդ նույն իրանական սերուցքը ներմուծում են ՌԴ, պարզապես՝ ուղիղ Իրանից: Նրանց ցանկանում են, որ Հայաստանից Ռուսաստան ներմուծված հայկական կաթնամթերքը պատրաստված լինի բացառապես հայկական հումքից»,- նշել է Տիգրան Պետրոսյանը: