Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանի իշխանության երեք ճյուղերի մարմինների պահպանման համար 2015թ.-ին նախատեսվում է մոտ 90 մլրդ դրամ հատկացնել

29.10.2014, 14:14
Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման ծախսերը 2015թ.-ի պետբյուջեի օրինագծում նախատեսված են մոտ 90,2 մլրդ դրամի չափով, չորեքշաբթի ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ:
Հայաստանի իշխանության երեք ճյուղերի մարմինների պահպանման համար 2015թ.-ին նախատեսվում է մոտ 90 մլրդ դրամ հատկացնել
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման ծախսերը 2015թ.-ի պետբյուջեի օրինագծում նախատեսված են մոտ 90,2 մլրդ դրամի չափով, չորեքշաբթի ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ:

«Նախատեսված գումարը 17 մլրդ դրամով գերազանցում է 2014թ.-ի նույն ցուցանիշը, ինչը կապված է 2014թ.-ի հուլիսի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ», - ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այդ գումարից մոտ 14,7 մլրդ դրամը կուղղվի աշխատավարձերի բարձրացման տարբերության մարմանը:

Նա նաև ընդգծեց, որ պետական ծառայողների աշխատավարձերի ավելացման հետևանքով պետբյուջեի ծախսերն ավելացել են 41 մլրդ դրամով:

«Նախատեսված միջոցների հիմնական մասը բաժին է հասնում աշխատավարձերին, միաժամանակ ծախսերի մնացած բոլոր հոդվածները գրեթե անփոփոխ կմնան», - ասաց Սաֆարյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեի ստեղծման կապակցությամբ նախատեսվում է հատկացնել 977 դրույք կոմիտեի աշխատակիցների համար, սակայն հաշվի առնելով այն, որ դրանցից 867-ն արդեն գրանցված են ոստիկանության և պաշտպանության համակարգերում:

Նրա խոսքերով՝ փաստորեն ծախսերի ավելացում է նախատեսվում միայն 110 աշխատակցի աշխատավարձերի գծով, այդ նպատակին կուղղվի 4,7 մլրդ դրամ:

Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ Հայաստանի 2015.-ի համախմբված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 221 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 337 մլրդ դրամ: 2015 թ.-ի պետբյուջեի պակասուրդը նախատեսված է 116,6 մլրդ դրամի չափով։-0-