Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Երևանի և մոտակա գյուղերի բնակիչների համար 2014-15 թթ.-ին ջրի սակագինը չի փոխվի

09.07.2014, 14:56
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ որոշել է անփոփոխ թողնել ջրի սակագինը Երևանի և մոտակա գյուղերի բնակիչների համար 2014-2015 թթ.-ին՝ 1 խորանարդ մետրի համար 170,256 դրամի չափով (ներառյալ ԱԱՀ):
Երևանի և մոտակա գյուղերի բնակիչների համար 2014-15 թթ.-ին ջրի սակագինը չի փոխվի
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ որոշել է անփոփոխ թողնել ջրի սակագինը Երևանի և մոտակա գյուղերի բնակիչների համար 2014-2015 թթ.-ին՝ 1 խորանարդ մետրի համար 170,256 դրամի չափով (ներառյալ ԱԱՀ):

ՀԾԿՀ-ի որոշման համաձայն՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների սակագինը կկազմի խորանարդ մետրի դիմաց 170,256 դրամ (ներառյալ ԱԱՀ), խմելու ջրի մեծածախ ծառայության սակագինը կազմում է խորանարդ մետրի դիմաց 18,363 դրամ ներառյալ ԱԱՀ),  ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայությունների սակագինը կազմում է խորանարդ մետրի դիմաց 37,332 դրամ: «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ստորգետնյա ջրերի հեռացման սակագինը կազմում է խորանարդ մետրի դիմաց 10,291 դրամ: Սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թ.-ի օգոստոսի 9-ին, կգործեն 2014-15 թթ.-ին:

ՀՀ ՀԾԿՀ-ն 2013 թ.-ի հունիսի 21-ին 3,8 դրամով իջեցրել էր ջրի օգտագործման սակագինը Երևանի և հարակից 32 գյուղերի բնակիչների համար՝ սահմանելով այն 1 խորանարդ մետրի դիմաց 170,256 դրամի չափով (ներառյալ ԱԱՀ):

Ինչպես նշեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, խմելու ջրի վերջնական սակագինը ձևավորում են մանրածախ ջրամատակարարման ծավալը, գնաճի ամենամյա ցուցանիշը, եվրոյի փոխարժեքի փոփոխությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը:

«Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ սակագինը պետք է բարձրացվեր 9,77 դրամով, սակայն սակագնի կայունությունը պահպանելու համար և հաշվի առնելով 2015 թ.-ին սակագնի սպասվելիք նվազումը՝ որոշում է ընդունել այն անփոփոխ թողնել՝ կատարելով դրա վերահաշվարկը հետագայում», - ասել է Բաղրամյանը:

Նա նաև նշել է, որ նախնական գնահատականով՝ 2015 թ.-ին այն ևս չի բարձրացվի: Միաժամանակ աննշան բարձրացել են սակագները մեծածախ սպառողների և Երևանի մետրոպոլիտենի համար:

Ինչպես նշել է «Երևան ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը, սակագնի պահպանման որոշումն ընդունվել է հաջորդ տարի սակագնի նվազմանն ավելի սահուն անցնելու համար, ինչը նախատեսված է ցանցի շահագործման պայմանագրով:

«Աննշան բարձրացում է նախատեսված մեծածախ բաժանորդների համար, որոնց համար ջրի գինը կբարձրանա 2-3 դրամով», - ասել է Գրիգորյանը:

Նա հիշեցրել է, որ ցանցի շահագործման պայմանագրի համաձայն՝ նախատեսվում էր, որ առաջին հինգ տարում սակագինը կաճի, ինչից հետո նախատեսվում է սակագնի նվազում: Նրա խոսքերով՝ ընկերության գործունեության ընթացքում գործող սակագինն արդեն նվազել է գրեթե 25 դրամով:

«Սակագնի նվազման է հաջողվել հասնել որոշ չափով նաև տարվա ընթացքում 1,2 մլն խորանարդ մետրով վաճառքի ծավալների ավելացման հաշվին՝ թույլ տալով նվազեցնել սակագինը 1,5-2 դրամով, ինչպես նաև ցանցում կորուստների ծավալի որոշակի կրճատում գրանցել», - ասել է Գրիգորյանը:

«Երևան ջուր» ՓԲԸ-ն, որը Հայաստանի ռեզիդենտ է, հիմնադրվել է ֆրանսիական Generale des Eaux ընկերության կողմից: «Երևան ջուր» ՓԲԸ-ն «Երևանի ջրատարի» վարձակալման իրավունք է ստացել՝ հաղթելով 2005 թ.-ին ՀԲ-ի հայտարարած մրցույթում:

Ընկերությունն իրավունք ունի կառավարել մայրաքաղաքի ջրահամակարգը՝ Երևանում, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների տրամադրման նպատակով:

Ընկերության ջրամատակարարման ցանցի երկարությունը 2120 կմ է ($1 – 407,55 դրամ): –0-