Փորձագետը «հրաշք» է համարում Հայաստանի ՀԾԿՀ–ի` ջրի սակագինը չբարձրացնելու որոշումը
10.07.2014,
18:23
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը «հրաշք» է համարում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` ջրի սակագինը չբարձրացնելու մասին որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը «հրաշք» է համարում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` ջրի սակագինը չբարձրացնելու մասին որոշումը։
Հայաստանի ՀԾԿՀ–ն չորեքշաբթի նիստում որոշում ընդունեց անփոփոխ թողնել Երևանի և հարակից գյուղերի բնակիչների համար ջրի սակագինը 2014-2015 թվականներին` մեկ խորանարդ մետրի դիմաց 170.256 դրամի չափով (ներառյալ ԱԱՀ)։
Պողոսյանը միաժամանակ հիշեցրեց, որ պայմանագիր գոյություն ունի Հայաստանի կառավարության և ջրամատակարարող ընկերության միջև, որի համաձայն` ջրի սակագինը տարեցտարի պետք է նվազի և արդյունքում հասնի 95 դրամի մեկ խորանարդ մետրի դիմաց։
«Իսկ մենք դեռ խոսում ենք սակագների բարձրացման մասին։ Իհարկե, գների բարձրացումը տրամաբանություն ունի և ինչ–որ չափով հասկանալի է, սակայն պետք է այլ լուծում գտնել»,– ասաց Պողոսյանը` ավելացնելով, որ նման որոշումներից մեկը տարբերակված սակագինն է։
Օրինակ, ըստ նրա, կան մարդիկ, ովքեր լողավազաններ ունեն, և պետք է ավելի բարձր սակագնով վճարեն։
«Բացի այդ, գինն ու որակը պետք է համապատասխանեն։ Անկեղծ ասած` որակն առայժմ բավարար չէ, գործընթացը, իհարկե, կա, բայց դա բավարար չէ»,– ընդգծեց Պողոսյանը։
ՀԾԿՀ-ի որոշման համաձայն՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների սակագինը կկազմի խորանարդ մետրի դիմաց 170,256 դրամ (ներառյալ ԱԱՀ), խմելու ջրի մեծածախ ծառայության սակագինը կազմում է խորանարդ մետրի դիմաց 18,363 դրամ ներառյալ ԱԱՀ), ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայությունների սակագինը կազմում է խորանարդ մետրի դիմաց 37,332 դրամ: «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ստորգետնյա ջրերի հեռացման սակագինը կազմում է խորանարդ մետրի դիմաց 10,291 դրամ: Սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թ.-ի օգոստոսի 9-ին, կգործեն 2014-15 թթ.-ին:
ՀՀ ՀԾԿՀ-ն 2013 թ.-ի հունիսի 21-ին 3,8 դրամով իջեցրել էր ջրի օգտագործման սակագինը Երևանի և հարակից 32 գյուղերի բնակիչների համար՝ սահմանելով այն 1 խորանարդ մետրի դիմաց 170,256 դրամի չափով (ներառյալ ԱԱՀ):
«Երևան ջուր» ՓԲԸ-ն, որը Հայաստանի ռեզիդենտ է, հիմնադրվել է ֆրանսիական Generale des Eaux ընկերության կողմից: «Երևան ջուր» ՓԲԸ-ն «Երևանի ջրատարի» վարձակալման իրավունք է ստացել՝ հաղթելով 2005 թ.-ին ՀԲ-ի հայտարարած մրցույթում:
Ընկերությունն իրավունք ունի կառավարել մայրաքաղաքի ջրահամակարգը՝ Երևանում, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների տրամադրման նպատակով:
Ընկերության ջրամատակարարման ցանցի երկարությունը 2120 կմ է։ –0-