«Կանաչ տնտեսության» բնագավառի համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 28-ին Երևանում
05.09.2012,
15:35
«Դեպի կանաչ տնտեսություն» համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 28-ին Երևանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Դեպի կանաչ տնտեսություն» համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 28-ին Երևանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Անցկացվող համաժողովի նպատակն է աջակցել հայրենակական ձեռնարկատերերին շրջակա միջավայրի պահպանման հանդեպ նրանց գիտելիքների մակարդակը բարձրացնելու հարցում և ընդհանուր առմամբ «կանաչ տնտեսության» հասկացության մասին»,- ասաց Մակարյանը:
«Կանաչ տնտեսությունը» տնտեսական գիտության ուղվածություն է, որը ձևավորվել է վերջին երկու տասնամյակում և ուղղված է մարդկան բարեկեցության բարձրացմանը, սոցիալական արդարության ապահովմանն ու միաժամանակ շրջակա միջավայրի ռիսկերի նվազեցմանը:
Մակարյանը նշեց, որ համաժողովը կազմակերպված է Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ երևանյան գրասենյակի, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից:
Նա տեղեկացրեց նաև, որ համաժողովի ընթացքում կանցկացվի նաև Հայաստանի լավագույն ձեռնարկությունների մրցանակների հանձնման արարողությունը, որոնք ընտրվել են հուլիսի 17-ից օգոստոսի 25ն ընկած ժամանակահատվածում անցկացված մրցույթի արդյունքում:
Մակարյանը նշեց, որ մրցույթին կարող էին մասնակցել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունները ինչպես նաև բազմապրոֆիլային հոլդինգները:
«Մենք ցանկանում ենք լավագույն ձեռնարկատերերի օրինակով ներկայացնել այդ բնագավառում Հայաստանում առկա ներուժը, ինչպես նաև մատնանշել, թե ինչպիսի քայլեր են հարկավոր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշեց նա:
ՀՀ կառավարությունը 2008թ.-ին կայուն տնտեսական զարգացման նախագիծ է մշակել, որտեղ կարևոր տեղ է հատկացվել «կանաչ տնտեսությանը» և հանրապետության շրջակա միջավայրի պահպանմանը: -0-