Հայաստանի նոր կառավարությունը պետք է վերականգնի ժողովրդի վստահությունը. Մանասերյան
14.04.2014,
17:24
Հայաստանի նոր կառավարությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, պետք է առաջին հերթին ձեռք բերի ժողովրդի վստահությունը, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նոր կառավարությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, պետք է առաջին հերթին ձեռք բերի ժողովրդի վստահությունը, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Կիրակի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնին առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։
«Առաջին հերթին, չնայած դա կարող է ոչ տնտեսական գործոն թվալ, հարկավոր է վերականգնել ժողովրդի վստահությունը, առանց որի չի կարելի է լուծել որևէ հարց և որի պատճառով անհաջողություններ են գրանցվել վերջին 20 տարվա ընթացքում», – հայտարարել է Մանասերյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նաև ավելացրել է, որ բոլոր բարեփոխումները պետք է ուղղված լինեն ի շահ քաղաքացիների, այլ ոչ թե արտաքին աշխարհին արդյունքները ցուցադրելու համար։
«Հարկավոր է համակարգային փոփոխություններ իրականացնել և անել դա բավականին դինամիկ, քանի որ ժամանակը չի սպասում, և Հայաստանը պետք է կրկին հայտնվի աշխարհի քարտեզի վրա», – նշել է փորձագետը։
Ըստ Սահմանադրության` կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–