Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Կառավարությունը սահմանել է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին կոմունալ վճարումների փոխհատուցման կարգը (ՎԻԴԵՈ)

30.07.2020, 21:33
Կառավարությունը սահմանել է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին կոմունալ վճարումների փոխհատուցման կարգը ՎԻԴԵՈ
Կառավարությունը սահմանել է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին կոմունալ վճարումների փոխհատուցման կարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կառավարությանն հուլիսի 30-ի նիստում սահմանվեց ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները:

Որոշման մեջ նշվում է, որ այդ վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2020 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար՝ 144 հազար դրամ է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ օրենքից և նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը: 

«ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ: Այս գումարը կանխիկացնելն ու այլ նպատակով օգտագործելն արգելվում է»,- ասաց նա։

Բաթոյանը նշեց, որ հաշվարկներն արվել են վերջին երկու տարվա վարձավճարների գումարը հաշվի առնելով, ըստ որի վարձավճարը ամսական կազմել է 12 հազար դրամ, հետևաբար տարվա համար 144 հազարը բավարար է ամբողջությամբ վարձավճարները փոխհատուցելու համար:-0-