Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ֆիտոսանիտարիայի ոլորտի թունաբանական նոր լաբորատորիայի կառուցումը Հայաստանում կարող է ավարտվել սեպտեմբերին

11.04.2014, 12:24
Երևանում Ֆիտոսանիտարիայի ոլորտի արդիականացված նոր թունաբանական լաբորատորիա է կառուցվում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը։
Ֆիտոսանիտարիայի ոլորտի թունաբանական նոր լաբորատորիայի կառուցումը Հայաստանում կարող է ավարտվել սեպտեմբերին
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանում Ֆիտոսանիտարիայի ոլորտի արդիականացված նոր թունաբանական լաբորատորիա է կառուցվում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը։

«Լաբորատորիան տեղակայված կլինի «Լաբորատոր ծառայությունների անասնաբուժասանիտարական և ֆիտոսանիտարական հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում»,– ուրբաթ ասաց նա լրագրողներին։

Նա միաժամանակ նշեց, որ նոր լաբորատորիայի շինարարությունը, հավանաբար, կավարտվի այս տարվա սեպտեմբերին։

«Լաբորատորիան, որի կառուցումն իրականացվում է ՄԱԿ–ի (FAO), պարենային և գյուղատնտեսական կազմակերպության օժանդակությամբ, ամբողջովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին»,– ասաց նա Երևանում ԱՊՀ անդամ–երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստում։

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Ֆիտոսանիտարական ծառայության պետ Արթուր Նիկոյանն «ԱՌԿԱ» գործակալությանը պարզաբանեց, որ նախկինում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գործող նմանատիպ լաբորատորիան արդեն հնացել է, և նորը, որի համար FAO–ն արդիականացված հատուկ սարքավորումներ կտրամադրի, ամբողջությամբ կստանձնի նախորդի գործառույթների կատարումը։

Արմավիրի մարզի Մերձավան գյուղի «Բույսերի կարանտինի և պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային փորձարարական լաբորատորիան լիցենզավորվել է 2010 թվականին։ Լաբորատորիայի լիցենզիայի ժամկետը լրացել է 2013 թվականի դեկտեմբերին։ -0-