Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ԿԲ նախագահը լրացուցիչ ռիսկեր չի տեսնում ՀՀ անշարժ գույքի շուկայում

16.09.2025, 16:03
ՀՀ անշարժ գույքի շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ գների անկում, եթե նույնիսկ կա, ապա շատ չափավոր է, ասել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը
ԿԲ նախագահը   լրացուցիչ ռիսկեր չի տեսնում ՀՀ անշարժ գույքի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակն այնպիսին է, որ գների անկումը, եթե նույնիսկ կա, ապա շատ չափավոր է, ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ֆինանսական կայունության վերաբերյալ Կենտրոնական բանկի զեկույցներում խոսվել է գների անկման հնարավոր ռիսկի մասին։ Այս պահին ունենք մի իրավիճակ, որ գների անկում, եթե նույնիսկ կա, ապա շատ չափավոր է, ու տեղի է ունենում կանխատեսելի հանդարտ հետագծով: Ըստ այդմ, որևէ հավելյալ ռիսկեր այս պահի դրությամբ չենք տեսնում, որովհետև նաև տնտեսական ակտիվության որոշակի արագացում ունենք Հայաստանի Հանրապետությունում»,-երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Գալստյանը։

Ինչ վերաբերում է երկու տարի անց առաջարկի և պահանջարկի անհավասարակշռության կանխատեսմանը, Գալստյանը առաջարկել է սպասել։

«Կարծում եմ՝ պետք է ապրենք ու տեսնենք, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, որովհետև անշարժ գույքի շուկան ինքն իրենով ածանցվում է շատ այլ գործոններից, որոնց մասին այս պահի դրությամբ՝ երկու տարի առաջ նայելով, դժվար կլինի ինչ-որ բան ասել»,- նշել է նա:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2025 թ.-ի հուլիսին ՀՀ անշարժ գույքի շուկայում կատարվել է գրեթե 21,138 գործարք՝ 2024 թ.-ի հուլիսի 21,584 գործարքի և 2025 թ.-ի հունիսի 20,587 գործարքի համեմատ: Հաշվետու ամսում գործարքների ամենամեծ թիվը կատարվել է Երևանում՝ 6,249 (ընդհանուրի 29.6%-ը): Գործարքների ամենատարածված տեսակներն են եղել անշարժ գույքի օտարումը (7,684 կամ ընդհանուրի 36.4%-ը):