Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Խաղողի բերքահավաքի և մթերման աշխատանքներն են մեկնարկում Հայաստանում սեպտեմբերի 15–ից. գյուղնախարարություն

26.08.2016, 12:13
Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:
Խաղողի բերքահավաքի և մթերման աշխատանքներն են մեկնարկում Հայաստանում սեպտեմբերի 15–ից. գյուղնախարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից, հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:

Հաղորդման մեջ նշվում է նաև, որ «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում: -0-