Հայաստանի էներգահամակարգում կորուստները 2014թ.–ին կրճատվել են 0,1%–ով և կազմել են 14%. Էներգետիկայի նախարարություն
14.01.2015,
20:43
Հայաստանի բաշխիչ ցանցերում փաստացի կորուստները 2014թ.–ին կրճատվել են 0,1%–ով և կազմել են 14 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բաշխիչ ցանցերում փաստացի կորուստները 2014թ.–ին կրճատվել են 0,1%–ով և կազմել են 14 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
«Փաստացի կորուստները կազմել են 799 մլն կՎտ/ժամ, և այդ ցուցանիշը թեև մի փոքր նվազել է, բայց չի բավարարում մեր պահանջները, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,– ասաց Զախարյանը։
Նախարարը միաժամանակ նշեց, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ում տեխնոլոգիական կորուստները 2014 թվականի արդյունքներով կազմել են 126.7 մլն կՎտ/ժամ կամ 2.03 տոկոս, ինչը թույլատրելի ցուցանիշ է։
Հայաստանի էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն, հետխորհրդային որոշ երկրներում էներգահամակարգում կորուստները կազմում են մոտ 9-10 տոկոս, իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերում 2013 թվականին դրանք կազմել են 13.39 տոկոս (այդ թվում, առևտրային կորուստները` 2,27%), միաժամանակ կարգավորիչի հաստատած կորուստների ընդունելի մակարդակը կազմում է 11.2 տոկոս։ Նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի կորուստները բարձրավոլտ էլեկտրացանցերում կազմել են 2.03 տոկոս։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը, Հայաստանի էներգահամակարգում կորուստները կարելի է կրճատել 2 տոկոսով` հասցնելով դրանք 11.2 տոկոսանոց ծրագրված ցուցանիշի։
Էներգետիկայի նախարարության ուսումնասիրությունների համաձայն, երկամյա ժամկետում այդ ցուցանիշի նվազումը 1 տոկոսով կարող է ապահովել 5.1 մլրդ դրամի եկամուտ։ Նախարարության աշխատանքային խումբը 2014 թվականի դեկտեմբերին հետազոտություններ է անցկացրել և 24 առաջարկություններից բաղկացած կորուստների ծրագիր է մշակել, որոնք նախատեսում են ինչպես լուրջ ներդրումներ, այնպես էլ նորմատիվ ակտերի փոփոխություններ։ Ծրագրի իրագործումը թույլ կտա կրճատել փաստացի կորուստները 2 տոկոսով։ -0-