Կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ հայ-գերմանական բանակցությունները սկսվելու են 2013-ի մարտ ամսին. Սարգսյան
07.12.2012,
20:28
Կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ հայ-գերմանական բանակցությունները սկսվելու են 2013-ի մարտ ամսին, Ֆրանկֆուրտի «Commerzbank» գերմանական գրասենյակում երկօրյա հայ-գերմանական բիզնես ֆորումի իր ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ հայ-գերմանական բանակցությունները սկսվելու են 2013-ի մարտ ամսին, Ֆրանկֆուրտի «Commerzbank» գերմանական գրասենյակում երկօրյա հայ-գերմանական բիզնես ֆորումի իր ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ այդ որոշումն ընդունվել է մեկ ամիս առաջ Երևանում կայացած հայ-գերմանական միջակառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:
Վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանը կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրեր ունի 32 երկրների հետ:
Այնուհետև վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներդրումների առումով հեռանկարային ոլորտները, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, դեղագործության և քիմիական արդյունաբերության բնագավառներում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքականությունը:
ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանի և Գերմանիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 354,7 մլն դոլար՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,4 տոկոսով: Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի և Գերմանիայի միջև արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 7,7 տոկոս: -0-