Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ԿԶԵՀ–ը ներկայացրել է «Ամառ 2025» տարածաշրջանային տնտեսական ակնարկը

11.07.2025, 15:32
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ներկայացրեց «Ամառ 2025» տարածաշրջանային տնտեսական ակնարկը
ԿԶԵՀ–ը ներկայացրել է «Ամառ 2025» տարածաշրջանային տնտեսական ակնարկը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ներկայացրեց «Ամառ 2025» տարածաշրջանային տնտեսական ակնարկը։

Ուսումնասիրության համաձայն՝ 2025 թվականի սկզբին տարածաշրջանի երկրների տնտեսությունները գրանցել են բազմակողմանի դինամիկա՝ պայմանավորված ինչպես ներքին գործոններով, այնպես էլ արտաքին պայմաններով։ 2025 թվականի առաջին եռամսյակում ամենաարագ աճը գրանցել են Ղրղզստանը և Տաջիկստանը, որտեղ ՀՆԱ-ն աճել է տարեկան համապատասխանաբար 13.1%-ով և 8.2%-ով։

Սրան նպաստել են շինարարության ոլորտի ակտիվությունը, կայունն ներքին պահանջարկն ու աշխատանքային միգրանտներից ստացված դրամական փոխանցումների ներհոսքը։ Միաժամանակ ռուսոական տնտեսությունը թևակոխել է սառեցման փուլ․ ՀՆԱ–ի աճը դանդաղել է՝ մինչև տարեկան 1,4%, իսկ արդյունաբերական արտադրոթյունը կրճատվել է։

Տնտեսական ակտիվությունը Ղազախստանում մնում է հարաբերականորեն կայուն (ՀՆԱ–ն  տարեկան +5,6%), չնայած եռամսյակային դինամիկան մատնանշում է, որ տնտեսական ակտիվությունը դանդաղում է 2024թ․–ի չորրորդ եռամսյակում գրանցված կտրուկ աճից հետո։

Տարածաշրջանում գնաճային գործընթացները զարգանում են անհավասարաչափ։ Ռուսաստանում գնաճը սկսել է դանդաղել՝ առաջին եռամսյակում հասնելով տարեկան 10.3%-ի, մինչդեռ այլ երկրներում, այդ թվում՝ Ղազախստանում (11.3%) և Բելառուսում (5.9%), գնային ճնշումը մեծանում է։ Միջնաժամկետ հեռանկարում կանխատեսվում է, որ այս խմբի բոլոր երկրներում կպահպանվի համեմատաբար խիստ դրամավարկային քաղաքականությունը։

Բյուջետային իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է։ Բյուջետային հավելուրդ է գրանցվել Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, սակայն մի շարք երկրներում բյուջեների եկամտային մասի համար ռիսկեր կան՝ կապված միանվագ գործոնների և մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի ծախսերի հնարավոր աճի հետ։

Արտաքին առևտրում բազմակողմ միտումներ են նկատվում։ Սալդոն վատացել է Ռուսաստանում և Հայաստանում, բայց բարելավվել է Ղրղզստանում և Տաջիկստանում՝ ներմուծման նվազման և դրամական փոխանցումների աճի շնորհիվ։ Ռուսական ռուբլին ժամանակավորապես ամրապնդվել է բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի ֆոնին, սակայն կանխատեսվում է, որ այն կթուլանա մինչև 2027 թվականը, նմանատիպ միտումներ են կանխատեսվում նաև տենգեի համար։

2026–2027 թվականներին Ռուսաստանի տնտեսությունը, կանխատեսումների համաձայն, կսառչ,՝ աճի տեմպը կդանդաղի մինչև մոտ 2%։ Բելառուսի տնտեսական աճը նույնպես զգալիորեն կդանդաղի՝ մինչև մոտավորապես 1%։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ասիայի տնտեսությունները, հավանաբար, կպահպանեն ավելի բարձր տեմպեր (5–7%)։

Գնաճը աստիճանաբար կնվազի, բայց երկրների մեծ մասում կմնա թիրախային մակարդակից բարձր։ Առանցքային ռիսկերի թվում են կախվածությունը հումքային շուկաներից, ներդրումային ակտիվության նվազումը, աշխատավարձերի և սակագների բարձրացման հետևանքով առաջացող գնաճային ճնշումը, ինչպես նաև վարկավորման և ֆիսկալ խթանման հետևանքով առաջացող տնտեսությունների գերտաքացումը։

«Այնուամենայնիվ, նույնիսկ եթե այս ռիսկերը իրականանան, մենք չենք սպասում կրիտիկական անհավասարակշռության ձևավորում, որը կսպառնա մեր երկրների մակրոտնտեսական և ֆինանսական կայունությանը», - ասվում է ակնարկում։

«Ամառ 2025» տարածաշրջանային տնտեսական ակնարկի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ԿԶԵՀ–ի կայքում։

ԿԶԵՀ–ի տարածաշրջանային տնտեսական ակնարկը հրապարակվում է եռամսյակը մեկ՝ սկսած 2024 թվականից: Ամբողջական տարբերակները հրապարակվում են ապրիլ և հոկտեմբեր ամիսներին, հակիրճ թարմացումները՝ հուլիսին և դեկտեմբերին: Բոլոր թողարկումները հասանելի են հիմնադրամի կայքում։

կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է՝ ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ ԿԶԵՀ–ի նպատակներն են աջակցելհիմնադրամի անդամ պետոթյունների տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել դրանց կայուն զարգացմանը։