Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը թույլ կտա լեհ արտադրողներին մուտք գործել եվրասիական շուկա. վարչապետ

14.11.2014, 15:47
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կնպաստի մեր երկրում գործունեություն իրականացնող լեհ գործարարներին մուտք գործել նաև եվրասիական շուկա, ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ հանդիպման ժամանակ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը թույլ կտա լեհ արտադրողներին մուտք գործել եվրասիական շուկա. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կնպաստի մեր երկրում գործունեություն իրականացնող լեհ գործարարներին մուտք գործել նաև եվրասիական շուկա, ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ հանդիպման ժամանակ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանը շարունակելու է իր ակտիվ փոխգործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական կապերի զարգացմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գործունեությունը նպաստել է հայ-լեհական քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացումը և այդ գործում ընդգծել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի դերն ու ակտիվ գործունեությունը: Զդիսլավ Ռաչինսկին բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, ինչի արդյունքում իրականացվել են տնտեսական և մշակութային տարբեր ծրագրեր: Դեսպանը նշել է, որ առաջիկայում տեղի ունենալիք հայ-լեհական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի շրջանակում երկկողմ գործարարների շփումները լավ հնարավորություն են նոր կապեր հաստատելու ու նախագծեր իրականացնելու համար: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցեր ևս: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։-0-