ԼՂՀ հարավ-արևելյան թևը կարող է դառնալ ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը. Բակո Սահակյան
20.06.2013,
11:32
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է հանրապետության հարավ-արևևելյան թև և անցկացրել այնտեղ ընդլայնված խորհրդակցություն` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է հանրապետության հարավ-արևևելյան թև և անցկացրել այնտեղ ընդլայնված խորհրդակցություն` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է հարավ-արևելյան թեւի զարգացման կարևորությունը` նշելով, որ այն ունի բոլոր նախադրյալներն ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար:
Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության հարավ-արևելյան թևի պաշտպանական համակարգի ամրապնդման, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության և շինարարության ոլորտների զարգացմանը, ճանապարհաշինությանն առնչվող հարցեր:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել կառավարությանն` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:--0--