Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ԼՂՀ-ում տուրիզմի զարգացման ծրագրի մշակման աշխատանքային խումբ կստեղծվի. վարչապետ

20.11.2012, 19:15
Առաջիկայում Լեռնային Ղարաբաղում աշխատանքային խումբ կստեղծվի, որը հանրապետությունում տուրիզմի զարգացման հատուկ ծրագիր կմշակի, երեքշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
ԼՂՀ-ում տուրիզմի զարգացման ծրագրի մշակման աշխատանքային խումբ կստեղծվի. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում Լեռնային Ղարաբաղում աշխատանքային խումբ կստեղծվի, որը հանրապետությունում տուրիզմի զարգացման հատուկ ծրագիր կմշակի, երեքշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Նշելով, որ ԼՂՀ-ն միջազգային տուրիստական ցուցահանդեսներին ներկայացվում է որպես ինքնուրույն պետություն, որի հանդեպ արտասահմանցիների հետաքրքրությունն օրեցօր աճում է, Հարությունյանն ասել է, որ արտերկրի քաղաքացիներն աստիճանաբար ծանոթանում են Լեռնային Ղարաբաղին և ցանկանում են կապեր հաստատել այդ երկրի հետ:

«Այդ ամենը մեր շահերից է բխում»,- ընդգծել է վարչապետը:

Նիստի ընթացքում ելույթ ունենոլով  ԼՂՀ կառավարությանն առընթեր տուրիզմի և պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին և նոյեմբերի սկզբին իր կողմից գլխավորած գերատեսչությունը մասնակցել է Փարիզում և Լոնդոնում կայացած տուրիստական միջազգային ցուցահանդեսներին:

Ըստ Շահվերդյանի՝ այդ ցուցահանդեսների շրջանակներում նոր կապեր են հաստատվել  արտերկրի գործընկերների հետ, Արցախում տուրիզմի քարոզչություն է իրականացվել, որի շնորհիվ երկրի առաջատարը դարձած տուրիզմի ոլորտում նոր ակտիվացում է ակնկալվում:

Հաշվետվության քննարկման ընթացքում հանձնարարվել է ամբողջովին բարեկարգել և խիստ հկսողության տակ առնել տուրիստական գոտիները, ինչպես նաև որոշել դրանց կարգավիճակը:

ԼՂՀ վարչապետը հայտնել է, որ նախարարները և պետական մարմինների ղեկավարներն այսուհետ կառավարության հետ հաշվի են նստելու իրենց արտասահմանյան գործուղումներից հետո:

«Հասարակությունը նույնպես պետք է իմանա` ինչպիսի արդյունքներ են գրանցվում նման ուղևորությունների արդյունքում»,- նշել է Հարությունյանը: -0-