Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ԱԺ–ում մեկնարկել են Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագների վերանայման լսումները

17.06.2014, 13:04
րեքշաբթի Ազգային ժողովում մեկնարկել են,Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագների վերանայման լսումներն հայտնում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
ԱԺ–ում մեկնարկել են Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագների վերանայման լսումները
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/.  Երեքշաբթի Ազգային ժողովում մեկնարկել են,Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագների վերանայման լսումներն հայտնում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, այս տարվա օգոստոսի 1–ից ենթադրաբար Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով կամ 10 տոկոսով։

Լսումները կազմակերպել է տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը։

Լսումներին մասնակցում են ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ, պատգամավորներ, հանրային հատվածի ներկայացուցիչներ։

Ինչպես նշեց Նազարյանը, ՀԾԿՀ–ն մի քանի ամիս ուսումնասիրել է բնագավառում բոլոր ընկերություններից` էլեկտրակայաններից` բացթողնման սակագնի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերություններից` էլեկտրաբաշխիչ մարժայից սակագնի բարձրացման հայտերը։

ՀԾԿՀ նախնական գնահատականով` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի , ներառյալ` ԱԱՀ-ն) սահմաններում։   


ՀԾԿՀ–ն հայտնում է նաև, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների շուրջ երկու ամսվա ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Արդյունքում կարգավորիչն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, որում ասվում էր, որ էլեկտրաէներգիայի գործող սակագները Հայաստանի բոլոր սպառողական խմբերի համար նախատեսվում է բարձրացնել 3.8-4.3 դրամով` 1 կՎտ/ժամի դիմաց (ներառյալ` ԱԱՀ)։

ՀԾԿՀ–ն 2013 թվականի հունիսի 7–ին որոշում է ընդունել, որ  1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` 25 դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի հունիսի 7–ից։ –0—