Հայ–մարոկկոյական համատեղ ձեռնարկություններ է ծրագրվում ստեղծել Հայաստանում. Հայաստանի ԱԱՊ
07.04.2015,
15:47
Հայ–մարոկկոյական համատեղ ձեռնարկություններ է ծրագրվում ստեղծել Հայաստանում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը Երևանում հայ–մարոկկոյական բիզնես համաժողովի ավարտից հետո։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ–մարոկկոյական համատեղ ձեռնարկություններ է ծրագրվում ստեղծել Հայաստանում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը Երևանում հայ–մարոկկոյական բիզնես համաժողովի ավարտից հետո։
«Մարոկկոն Աֆրիկայի ամենակայուն երկրներից մեկն է։ Այդ երկրի տնտեսությունը շատ արագ է զարգանում, նրանք լավ ենթակառուցվածք ունեն, տարեկան երկրով անցնում է 5-6 մլն կոնտեյներ։ Անհրաժեշտ է դրանից օգտվել»,– ասաց Ալեքսանյանը։
Ըստ նրա` Երևան են ժամանել Մարոկկոյի զբոսաշրջային, քիմիական, բժշկական, շինարարական, ագրարային ոլորտների ներկայացուցիչները։
«Կարծում եմ, որ Հայաստանում համատեղ ձեռնարկություններ կստեղծվեն և գերակա ուղղություններ կդառնան զբոսաշրջային և գյուղատնտեսական ոլորտները»,– նշեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանի խոսքով` մարոկկացի գործարարներին, բնականաբար, հետաքրքրում է ԵՏՄ շուկան, իսկ ինչ վերաբերում է ապրանքաշրջանառությանը, ապա երկրների միջև եղել է միայն 5000 դոլարի մեկ համաձայնագիր, որով ձուկ է ներկրվել Հայաստան։
Հայաստանի ԱԱՊ կազմակերպած հայ–մարոկկայական գործարար համաժողովը Մարոկկոյի պատվավոր հյուպատոսարանի հետ համատեղ անցկացվում է Երևանում ապրիլի 6-9–ը։ Հանդիպման ընթացքում հայ և մարոկկացի գործարարները կծանոթանան երկու երկրների տնտեսական վիճակին, ինչպես նաև կքննարկեն երկկողմ համագործակցության հնարավորությունները։ -0-