Երևանի Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ–ն վերակազմավորվել է պետական ոչ առևտրային ձեռնարկության
26.03.2015,
16:32
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փակ բաժնետիրական ընկերությունից վերածել պետական ոչ առևտրային ձեռնարկության։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փակ բաժնետիրական ընկերությունից վերածել պետական ոչ առևտրային ձեռնարկության։
Ինչպես նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ–ի պետական ոչ առևտրային ձեռնարկության վերահսկողության լիազորությունները մնում են պաշտպանության նախարարությանը։
Հայաստանի կառավարությունը 2014 օգոստոսի 21–ին որոշում էր ընդունել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը պարտքերի դիմաց փոխանցել պետությանը և գրանցել էր այն Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռի վրա։
Նախքան այդ համալիրը բազմիցս դրվել էր հարկադիր աճուրդի`
19.350.000.000 ՀՀ դրամ նախնական գումարով (46,8 մլն դոլար), սակայն գնորդներ չեն գտնվել։ Արդյունքում դրա արժեքը նվազեցվել է մինչև Հայաստանի կառավարության առջև ունեցած պարտքի չափը։ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ն պետությանը 10 մլրդ 207 մլն դրամի (մոտ 25 միլիոն դոլար) վարկային պարտք ունի և այլ պարտքեր, այդ թվում` պետտուրքերի գծով։ ՄՀՀ ընդհանուր պարտքը կազմել է 10 մլրդ 400 մլն դրամ (25,5 միլիոն դրամ)։
Ինչպես կարծում են ՄՀՀ մամուլի ծառայությունից, համալիրի գնահատումը լիարժեք չէ, իսկ դրա իրական արժեքը կազմում է ոչ պակաս, քան 100-120 մլն դոլար։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։
2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։
ՄՀՀ շենքը ուշ խորհրդային շրջանի ճարտարապետության գլուխգործոցներից է։ -0- -