Հայաստանում մասնավոր փոխանցումները սեպտեմբերին ավելացել են 9%-ով՝ հասնելով 178,9 մլն դոլարի
11.11.2013,
16:16
Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընթացիկ տարվա հուլիսին փոխանցվել է ավելի քան 178,9 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 9%-ով, հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

ԵՐԵՎԱՆ,11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընթացիկ տարվա հուլիսին փոխանցվել է ավելի քան 178,9 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 9%-ով, հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:
Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված մասնավոր փոխանցումների աճը սեպտեմբերին կազմել է շուրջ 28,4 մլն դոլար` անցյալ տարվա սեպտեմբերի 24,8 մլն դոլարի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 150,5 միլիոն դոլար` անցյալ տարվա սեպտեմբերի 139,2 միլիոն դոլարի դիմաց։
Հայաստան կատարված մասնավոր դրամական փոխանցումների ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի շուրջ 87 տոկոսը։
Ռուսաստանից Հայաստան ստացված դրամական միջոցների ներհոսքը, որն ամենամեծն է ընդհանուր կառուցվածքում, հաշվետու տարվա սեպտեմբերին կազմել է շուրջ 156,6 մլն դոլար` անցյալ տարվա 142,3 մլն դոլարի դիմաց, իսկ Հայաստանից Ռուսաստան իրականացված դրամական փոխանցումները` 15,8 մլն դոլար` 12,6 մլն դոլարի դիմաց։
Երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը 2013թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին կազմել է շուրջ 1 318,2 մլն դոլար (աճը` 11%), իսկ հանրապետությունից արտերկիր կատարված արտահոսքը` շուրջ 231,4 մլն դոլար (աճը` 13,6%)։
ԿԲ տվյալների համաձայն, դրամական փոխանցումների ներհոսքը 2012թ.–ին ոչ միայն վերականգնեց, այլ նաև 3,1 տոկոսով գերազանցեց 2008թ.–ի մինչճգնաժամային մակարդակը` տարեվերջին կազմելով 1 687,2 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի շուրջ 17 տոկոսը ($1 – 405,95 դրամ է)։ —0–