Մարդատար մեքենաների ներկրումը Հայաստան I կիսամյակում աճել է 26.7%–ով` գերազանցելով 149.5 մլն դոլարը
30.07.2014,
13:18
Հայաստան ներկրված մարդատար մեքենաների ծավալը 2014 թվականի I կիսամյակում աճել է 26.7 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 149.5 մլն դոլար։ Ինչպես ասվում է Հայաստանի մաքսային ծառայության կայքում, հունվար–հունիսին Հայաստան է ներկրվել 24 հազար ավտոմեքենա` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 16.6 հազարի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստան ներկրված մարդատար մեքենաների ծավալը 2014 թվականի I կիսամյակում աճել է 26.7 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 149.5 մլն դոլար։ Ինչպես ասվում է Հայաստանի մաքսային ծառայության կայքում, հունվար–հունիսին Հայաստան է ներկրվել 24 հազար ավտոմեքենա` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 16.6 հազարի դիմաց։
Մաքսային ծառայության տվյալներով` ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել 25 092 մեքենա` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 17 834 ավտոմեքենաների դիմաց։ Մասնավորապես, 15 710 ավտոմեքենան մինչև 5 հազար դոլար արժողության է, 5 838 ավտոմեքենան` 5-10 հազար դոլար, 1442 ավտոմեքենան` 10-15 հազար դոլար, 1442 մեքենա` 15-30 հազար դոլար, 660 մեքենան` սկսած 30 հազար դոլարից։
Միաժամանակ, Հայաստան ներկրված մեքենաների համախառն մաքսատուրքերը հունվար–հունիսին կազմել են 24.9 մլրդ դրամ, ինչը 26 տոկոսով ավելի է, քան 2013 թվականի հունվար–հունիսին։
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել ռուսական արտադրության 437 ավտոմեքենա (անկումը` 29%)։ Ռուսական արտադրության ավտոմեքենաների տուրքերը կազմել են 693 մլն դոլար (աճը` 65%)։-0-