Միայն նախորդող օրվա ընթացքում ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 24 բեռնատար. նախարար
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում կոնյակի արտահանման հետ կապված լուր է հայտնել։
«Միայն նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար»,-գրել է նա։
Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին Էկոնոմիկայի նախարարը հայտնել էր, որ միայն վերջին 2 օրում վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել շշալցված կոնյակով բեռնված 88 բեռնատար։
Վրաստանի սահմանին հայկական բեռների հետ կապված իրավիճակի վերաբերյալ
Հունիսի 5-ին Պապոյանը հայտնել է, որ Վրաստանը թույլատրել է Հայաստանից ալկոհոլային խմիչքներով 52 մեքենայի անցումը Ռուսաստանի ուղղությամբ։
Հունիսի 6-ին, ինչպես հաղորդել է Վրաստանի հարկային ծառայությունը, «Սադախլո-Սաավտոմոբիլոյի» մաքսային անցակետում կալանվել է Հայաստանից ներմուծված տարբեր տեսակի 10,000 կտոր տարբեր տեսակի ծաղիկների խմբաքանակ՝ Վրաստանի բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
Ալկոհոլային խմիչքների հայ արտադրողները դիմել են պետական և միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման բանկին, ՄԱԿ-ին, ԵԶԲ-ին և ԱՀԿ-ին՝ խնդրելով շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։
Նամակում նշվում էր, որ վրացական կողմը, խախտելով ընդունված միջազգային առևտրի չափանիշները, զգալի նյութական վնաս է հասցնում հայ արտադրողներին, որոնք չեն կարողանում կատարել երրորդ կողմի նկատմամբ իրենց պայմանագրային պարտավորությունները։
Նամակի հեղինակները դիմել են միջազգային կազմակերպություններին և արտասահմանյան գործընկերներին՝ խնդրելով կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս չարտոնված շրջափակումը և վերացնել սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ապրանքների տարանցիկ տեղաշարժը իր տարածքով։
Խնդիրը լուծվեց հունիսի սկզբին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջամտությունից հետո։