Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Միգրացիայի պայմանների դյուրացումը խնդիր է ստեղծում Հայաստանի բնակչության թվաքանակի համար. փորձագետ

25.09.2013, 19:08
Հայաստանը, դառնալով Մաքսային միության անդամ, պետք է ձգտի զարգացնել ու կարգավորել իրավական օրենսդրությունը աշխատանքային ռեսուրսների և տնտեսության արդիականացման մեջ ուղիղ ներդրումների բնագավառում, կարծում է ՌԳԱ Շուկայի խնդիրների ինստիտուտի Միջտարածաշրջանային զարգացման խնդիրների լաբորատորիայի վարիչ, տ.գ.դ.. պրոֆեսոր Ազա Միհրանյանը։
Միգրացիայի պայմանների դյուրացումը խնդիր է ստեղծում Հայաստանի բնակչության թվաքանակի համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, դառնալով Մաքսային միության անդամ, պետք է ձգտի զարգացնել ու կարգավորել իրավական օրենսդրությունը աշխատանքային ռեսուրսների և տնտեսության արդիականացման մեջ ուղիղ ներդրումների բնագավառում, կարծում է ՌԳԱ Շուկայի խնդիրների ինստիտուտի Միջտարածաշրջանային զարգացման խնդիրների լաբորատորիայի վարիչ, տ.գ.դ.. պրոֆեսոր Ազա Միհրանյանը։

«Միգրացիայի պայմանների դյուրացումը Հայաստանի համար բնակչության թվաքանակի խնդիր է ստեղծում, և այդ առումով աշխատանքային ներուժի պահպանումը Հայաստանի համար չափազանց կարևոր է»,– ասաց նա «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար.տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջի ընթացքում։

Միհրանյանի խոսքով, Հայաստանին, նախևառաջ, Մաքսային միությունը հետաքրքիր է ոչ թե որպես դասական ձևաչափ, այլ որպես տնտեսական միություն։

«Հայաստանին հետաքրքիր է ոչ այնքան ապրանքների առաջխաղացումը` հաշվի առնելով տրանսպորտային մեկուսացումը և կարճաժամկետ հեռանկարում այդ խնդիրների լուծման բարդությունները, այլ հետաքրքիր են միասնական շուկաներն արդյունաբերական արտադրության բնագավառում, որպես տնտեսության արդիականացման և զարգացման անհրաժեշտ գործոն։ Չափազանց հետաքրքիր է եվրասիական միության միասնական աշխատանքային շուկայի գործունեության ձևաչափը»,– ավելացրեց նա։

Միհրանյանը նշեց նաև, որ Հայաստանի վիճակագրական տվյալներով, հանրապետության ՀՆԱ 50 տոկոսը կազմում են առևտրի և ծառայությունների ոլորտը, և «այդ կապակցությամբ ՀՆԱ աճի տեմպերը կախված են բնակչության ներքին գնողունակությունից»։

Նա հայտնեց, որ աշխատանքային միգրացիայից բնակչության եկամուտների ավելացման հաշվին ՀՆԱ կարճաժամկետ հավելաճի ապահովման փոխարեն Հայաստանը պետք է փորձի լուծել տնտեսության արդիականացման և  պրոֆեսիոնալ կադրերի պահպանման խնդիրները։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Մինչ այդ նախատեսվում էր, որ  Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրն ու «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» համաձայնագիրը։ –0–