Հայկական վեց ընկերություն ապրանքի և ծառայությունների բարձր որակի համար կառավարական մրցանակի է արժանացել
10.03.2015,
14:42
Հայկական վեց ընկերություն 2014 թվականին ապրանքի և ծառայությունների բարձր որակի համար կառավարական մրցանակի է արժանացել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական վեց ընկերություն 2014 թվականին ապրանքի և ծառայությունների բարձր որակի համար կառավարական մրցանակի է արժանացել։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանում։
Մրցանակներ են հանձնվել Երևանի կոնյակի գործարանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, գարեջուր արտադրող «Գյումրի գարեջուր» ընկերությանը, հանքային ջրի «Դիլիջան» գործարանը, ճանապարհաշինական «Մեղրի» կազմակերպությանը, կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա» ընկերությանը։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի խոսքերով` մրցանակները հանձնվում են հայրենական արտադրողին խրախուսելու և նրանց մրցունակությունը բարձրացնելու նպատակով։
Հաղթողներին որոշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած հանձնաժողովը։
Բացի այդ, չորս կազմակերպություն ստացավ հավաստագրեր, որոնք վկայում են որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացի մասին։ Դրանք են` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիալիցքավորման ծառայությունը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը», «Լոկատոր» ՓԲԸ-ն, «Ֆարմատեկ» ՓԲԸ-ն։
Ստանդարտացման ոլորտում էական դերի համար առանձին մրցանակ ստացավ «Արարատ» սննդի կոմբինատը։ -0-