Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշել է հուլիսին հեղուկ գազի գնի բարձրացման պատճառները

31.07.2025, 12:18
Այս տարվա հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով
  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշել է հուլիսին հեղուկ գազի գնի բարձրացման պատճառները

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։

Ինչպես նշում է հանձնաժողովը, հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս ՀՀ-ում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։

Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։

Հանձնաժողովի տեղեկացմամբ, պարզվել է, որ 2025 թ.-ի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ հանգամանքներով՝

 -հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ,

 -Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով,

 -սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով ՀՀ քիչ բեռնատարների մուտքով,

 -սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացմամբ, ինչը գերազանցել է առաջարկը։

 Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել էր հեղուկ գազի գնի հարցին։

 «Կարծում եմ ժամանակն է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով»,-գրել էր նա։