Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Նաբիուլինա. ՌԴ տնտեսությունը կարող էր տարեկան 3-4%–անոց աճ գրանցել

20.06.2013, 16:32
ՌԴ տնտեսությունը կարող էր տարեկան 3–4 տոկոսանոց աճ գրանցել, փաստացիորեն աճում է այդ մակարդակից ավելի դանդաղ տեմպերով, մինչև 5–6 տոկոսանոց աճը հնարավոր է միայն ներդրումային միջավայրի լուրջ բարելավման դեպքում, հինգշաբթի հայտնել է Էլվիրա Նաբիուլինան, ով հունիսի 24–ից կգլխավորի Ռուսաստանի Բանկը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նաբիուլինա. ՌԴ տնտեսությունը կարող էր տարեկան  3-4%–անոց աճ գրանցել
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսությունը կարող էր տարեկան 3–4 տոկոսանոց աճ գրանցել, փաստացիորեն աճում է այդ մակարդակից ավելի դանդաղ տեմպերով, մինչև 5–6 տոկոսանոց աճը հնարավոր է միայն ներդրումային միջավայրի լուրջ բարելավման դեպքում, հինգշաբթի հայտնել է Էլվիրա Նաբիուլինան, ով հունիսի 24–ից կգլխավորի Ռուսաստանի Բանկը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առկա ինստիտուտների և առկա կառուցվածքի դեպքում տնտեսական աճի պոտենցիալ տեմպը, ըստ մեզ, կարող է լինել 3–ից 4 տոկոսի մակարդակում, ավելի շատ` 3 տոկոսին մոտ։ Պետք չէ այն շփոթել աճի ցանկալի տեմպի հետ, որը մենք գրում ենք փաստաթղթերում` 5–6 տոկոս։ Դա մեզանից լուրջ աշխատանքներ է պահանջում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ։ Այժմ մենք 3–4 տոկոսից պակաս աճ ենք գրանցում, դա փոքր–ինչ պակաս է այն ներուժից, որը մենք ունենք»,– Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովի ընթացքում ասել է Նաբիուլինան։

ԿԲ–ի ներկա ղեկավարությունը կարծում է, որ ՌԴ տնտեսության փաստացի աճը համապատասխանում է ներուժին։ –0–