Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀԲ եզրակացությունը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին սուբյեկտիվ է. թերթ

31.07.2015, 12:40
Համաշխարհային բանկի եզրակացությունը` «Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին, սուբյեկտիվ է, հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում։
ՀԲ եզրակացությունը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին սուբյեկտիվ է. թերթ
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի եզրակացությունը` «Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին, սուբյեկտիվ է, հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում։

«Երբ 1993թ.–ին մենք վերագործարկեցինք գործարանն ացետիլենի բազայի վրա, ընկերությունը շահույթով էր աշխատում էր։ Այդ եզրակացությունը կազմելու ընթացքում Համաշխարհային բանկը չի դիմել մեզ կամ այդ շրջանում արդյունաբերության այլ ղեկավարներին և ոչ մի հարցում չի ուղարկել։ Այսպիսով, այդ հետազոտությունը սուբյեկտիվ է»,– նշում է տնտեսագետը։

Համաշխարհային բանկը «Նաիրիտի» հետագա շահագործման հեռանկարների, տեխնիկական և ֆինանսական գործունակության մասին օրերս հրապարակած նախնական հաշվետվությունում հանդես  է եկել եզրակացությամբ գործարանի վերագործարկման աննպատակահարմարության մասին, քանի որ դրա շահագործումը տնտեսապես շահավետ չէ, արտադրանքի առաքման գնահատման ինքնարժեքը գերազանցում է քլորոպրենային կաուչուկի նախատեսվող արժեքը։ Նշված գործոնները գործարանն անմրցունակ են դարձնում, որի հետ կապված` ՀԲ–ն խորհուրդ է տալիս Հայաստանի կառավարությանը լուծարել «Նաիրիտը»։

Սակայն, ինչպես կարծում է Բագրատյանը, «Նաիրիտի» փակումը տվյալ իրավիճակում իրական չէ, քանի որ դրա համար պետք է չեղյալ հայտարարել ընկերության ողջ բալանսը` կարգավորելով բոլոր հարցերը կուտակված պարտքերի  հետ կապված։

Միևնույն ժամանակ տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով` «Նաիրիտի» ճակատագրի մասին որոշում ընդունելիս տնտեսական կողմից բացի պետք է հաշվի առնել սոցիալական գործոնները, ինչպիսիք են աշխատատեղերը։ Այսպիսով, ինչպես նշում է Մանուկյանը, կառավարությանը պետք է հետաքրքրի ոչ միայն գործարանի շահույթը, այլ նաև ընդհանուր առմամբ բնակչության բարեկեցությունը։

Այսօրվա դրությամբ «Նաիրիտի» պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամը (250 մլն դոլար)։