Պարտքի մարման դիմաց «Նաիրիտ» գործարանի ակտիվների մի մասը փոխանցվել է «Որոտանի ՀԷԿ համալիր» ՓԲԸ-ին
24.07.2014,
14:15
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել որոշման օրինագծին, որի համաձայն՝ նախատեսվում է պարտքի մարման դիմաց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին փոխանցել 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2»-ի ակտիվների 53,27 տոկոսը և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի ակտիվների 3,5967 տոկոսը:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել որոշման օրինագծին, որի համաձայն՝ նախատեսվում է պարտքի մարման դիմաց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին փոխանցել 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2»-ի ակտիվների 53,27 տոկոսը և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի ակտիվների 3,5967 տոկոսը:
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հիմնավորման համաձայն՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ստացված բաժնետոմսերի դիմաց մարված կհամարի «Հայգազարդ» ՓԲԸ-ի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:
Կառավարության նույն որոշմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ ունեցած «Հայգազարդ» ՓԲԸ-ի բյուջետային վարկերն ու այլ պարտավորությունները կմարվեն նրա ակտիվների մի մասը, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի իրավունքը, «Տեղ-Ստեփանակերտ» գազատարը, ինչպես նաև «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի ակտիվների 46,73 տոկոսը կառավարությանը փոխանցելու դիմաց:
Այս որոշման համաձայն՝ նաև «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 46,73 տոկոսը և «Տեղ-Ստեփանակերտ» գազատարը կփոխանցվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, և որպես ՀՀ սեփականություն գրանցելուց հետո «Նաիրիտ 2»-ի ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ-ի տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 2006թ.-ին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին, մնացած տասը տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010թ.-ի ապրիլից գործարանի արտադրությունը դադարեցված է:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Նաիրիտ» գործարանի հետագա շահագործման հետ կապված հարցերը կլուծվեն «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի համաձայն:
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է եռաստիճան ՀԷԿ–երից, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա և օգտագործում են գետի գետաբերանների և վտակների ջրերը։ Դրված ընդհանուր հզորությունը կազմում է 404.2 մՎտ, միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1.16 մլրդ կՎտ.ժամ։ Կասկադի էլեկտրակայաններում արտադրված 1 կՎտ.ժամ էլեկտրաէներգիան ամենացածրն է Հայաստանում։
ՀՀ կառավարությունն ու ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունը հունվարի 29–ին «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի 180 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել: -0-