Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար. նախարար
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Պապոյանի տեղեկացմամբ, այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։
«Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող մշակողների հետ միասնաբար»,-գրել է նա։
Կոնյակի մատակարարումների վերաբերյալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ հուլիսի 1-14-ը ՀՀ-ից շշալցված կոնյակով բեռնված 103 բեռնատար հատել է ռուս-վրացական սահմանը և մտել Ռուսաստան։ Վերջերս հայ կոնյակի արտահանողները խնդիրների են հանդիպել վրացական «Վերին Լարս» անցակետում՝ ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների պատճառով։ Ալկոհոլային խմիչքների հայ արտադրողները դիմել են պետական և միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման բանկին, ՄԱԿ-ին, ԵԶԲ-ին և ԱՀԿ-ին՝ խնդրելով շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։
Խնդիրը լուծվել է հունիսի սկզբին։