Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Նավթի առկա համաշխարհային գներն օպտիմալ են, կարծում է Մեդվեդևը

23.01.2013, 16:51
Նավթի գների առկա մակարդակը շատ մոտ է օպտիմալին ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողի համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի առկա համաշխարհային գներն օպտիմալ են, կարծում է Մեդվեդևը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Նավթի գների առկա մակարդակը շատ մոտ է օպտիմալին ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողի համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, հումքի արտահանումից ռուսական տնտեսության պահպանվող կախվածությունից ելնելով` գլոբալ հումքային շուկաների կոնյունկտուրայի վատացման սպառնալիքը մնում է առանցքայիններից մեկը։

«Հենց այդ պատճառով մեզ շարունակում է մտահոգել Եվրոպայի լճացումն ու բանկային ճգնաժամը, ԱՄՆ–ի պարտքային խնդիրները և Չինաստանի կառուցվածքային ռիսկերը։ Այդ թեման, անկասկած, կլինի «մեծ քսանյակի» ուշադրության կենտրոնում ողջ տարվա ընթացքում»,– նշել է Մեդվեդևը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հումքի չափազանց բարձր գներով, քանի որ դրանք խանգարում են ինչպես համաշխարհային, այնպես էլ ռուսական տնտեսության աճին։

«Բայց չափազանց ցածր գները հանգեցնում են մեկ այլ ծայրահեղության` կայուն տնտեսական աճի ապահովման ռեսուրսների պակասի։ Նավթի գների այսօրվա մակարդակը գրեթե օպտիմալ է և արտադրողի, և սպառողի համար»,– նկատել է ռուս վարչապետը։

Կառավարության ղեկավարը պատմել է, որ իրեն ամեն անգամ հարցնում են, թե ի՞նչ է անելու Ռուսաստանն առանց նավթադոլարների, չի փլուզվի՞, արդյոք, հայրենական տնտեսությունը։

«Իհարկե, չի փլուզվի։ Անշուշտ, հումքային արտահանումից մեր տնտեսության կախվածությունը մեծ է, բայց այն չափազանցված է»,– պարզաբանել է Մեդվեդևը։

Ըստ նրա, աճի մեծ մասը վերջին տարիներին ապահովվում է ոչ անքան նավթագազային եկամուտների, որքան սպառողական ապրանքների և ծառայությունների արտադրության ավելացման հաշվին։

Մեդվեդևի խոսքով, ռուսական կառավարությունը հեռանկարում պետք է զգալիորեն ընդլայնի պարենի և ինտելեկտուալ ծառայությունների արտահանման ընդլայնմանը։ «Վստահ եմ, որ հետագայում դրանք ոչ պակաս պահանջված կլինեն, քան այսօր պահանջված են նավթն ու գազը»,– ավելացրել է վարչապետը։ -0-