Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նավթն էժանանում է Սաուդյան Արաբիայից ստացվող արդյունահանման տվյալների ֆոնին

08.04.2015, 12:02
Նավթի համաշխարհային գները նվազել են Սաուդյան Արաբիայից ստացվող «սև ոսկու» արդյունահանման մարտյան վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։
Նավթն էժանանում է Սաուդյան Արաբիայից ստացվող արդյունահանման տվյալների ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները նվազել են Սաուդյան Արաբիայից ստացվող «սև ոսկու» արդյունահանման մարտյան վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։

Ինչպես հաղորդում է «Փրայմ» գործակալությունը, Երևանի ժամանակով ժամը 08։50–ին Brent տեսակի հյուսիսծովյան խառնուրդի մայիսյան ֆյուչերսի գինը նվազել է 1,4 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 58,27 դոլարի։ WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,93 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 52,94 դոլարի։  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտին Սաուդյան Արաբիան արդյունահանում էր օրական մոտ 10,3 մլն բարել։ Միաժամանակ Սաուդյան Արաբիայի թագավորության նավթի նախարար Ալի ալ–Նաիմին հայտարարել է, որ առաջիկայում երկիրը կշարունակի օրական արդյունահանել մոտ 10 միլիոն բարել։

«Մեզ պետք է տեսնել պահանջարկի շատ մեծ աճ` նման առաջարկ փոխհատուցելու համար։ Հիմա շուկայում նավթի ավելցուկ է», – Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Սիդնեում OptionsXpress–ի շուկայական վերլուծաբան Բեն լա Բրանի խոսքերը (Ben Le Brun)։

Ավելի վաղ նավթի արժեքն աճել է ԱՄՆ–ում նավթի պաշարների տվյալների սպասման ֆոնին, որոնք կհրապարակվեն չորեքշաբթի։–0–