Պետությունը պետական գնումների գործընթացում նախապատվությունը պետք է տա ՓՄՁ–ներին. ասոցիացիայի նախագահ
08.05.2015,
19:40
ՀՀ կառավարությունը պետական գնումների գործընթացում նախապատվությունը պետք է տա փոքր և միջին բիզնեսին, հայտարարեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Հակոբ Ավագյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը պետական գնումների գործընթացում նախապատվությունը պետք է տա փոքր և միջին բիզնեսին, հայտարարեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Հակոբ Ավագյանը։
«Փոքր և միջին բիզնեսը, որպես պետության շարժիչ ուժ, պետք է առաջնահերթ լինի պետական գնումների ցանկացած գործընթացում։ Անհրաժեշտ է փորձել նախապատվությունը տալ փոքր և միջին ձեռնարկություններին», –ասոցիացիայի տարեկան ժողովից առաջ լրագրողներին ասաց Ավագյանը։
Նրա խոսքով` այսօր հայկական ՓՄՁ սուբյեկտներ բազմաթիվ խնդիրներ ունեն, և պետք է միասնական լինել այդ խոչընդոտները հաղթահարելու և հաջողությունների հասնելու համար։
«Հենց այս նպատակով է մեկ տարի առաջ ստեղծվել մեր կազմակերպությունը», – ավելացրեց նա։
Հայաստանի ՓՄՁ ոլորտի հիմնական խնդիրների թվում Ավագյանը նշեց հաճախ փոխվող օրենսդրությունը։
«Խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ շատ հաճախ փոփոխություններ և լրացումներ է կատարում օրենքներում` չքննարկելով դրանց ազդեցությունը ոլորտի ներկայացուցիչների հետ», – ընդգծեց նա։
Հայաստանում գործում է մոտ 70 հազար ՓՄՁ, որոնցից 58 հազարը միկրո և փոքր բիզնեսի սուբյեկտներ են, իսկ 10 հազարը` միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Հայաստանի ՀՆԱ–ում ՓՄՁ–ի մասնաբաժինը կազմում է 43 տոկոս, ՓՄՁ–ները ապահովում են հարկային մուտքերի մոտ 5–6 տոկոսը։ –0–