Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Արդյունաբերության և արտաքին կապերի նախարարության ստեղծումը կնպաստեր Հայաստանի տնտեսական զարգացմանը. փորձագետ

20.01.2015, 19:51
Արդյունաբերության և արտաքին կապերի նախարարության ստեղծումը կնպաստեր երկրի տնտեսական զարգացմանն ու ներկրման ծավալների նվազեցմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Արդյունաբերության և արտաքին կապերի նախարարության ստեղծումը կնպաստեր Հայաստանի տնտեսական զարգացմանը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Արդյունաբերության և արտաքին կապերի նախարարության ստեղծումը կնպաստեր երկրի տնտեսական զարգացմանն ու ներկրման ծավալների նվազեցմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Հայաստանում պետք է գործի արդյունաբերության և արտաքին կապերի նախարարություն, որը կգործեր բավականին արդյունավետ և կնպաստեր երկրի տնտեսական զարգացմանը։ Մասնակցելով արտաքին առևտրին` նախարարությունը կնպաստեր արտաքին առևտրային սալդոյի փոփոխությանը։ Այս տարի բացասական սալդոն կկազմի 3 մլրդ դոլար, ինչը կապիտալի արտահոսքի ամենամեծ աղբյուրն է», – ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով` օրինակ Հայաստանը մոտ 450–500 մլն դոլարի տրիկոտաժ է ներկրում Չինաստանից և Թուրքիայից, այն դեպքում, երբ ԽՍՀՄ–ի տարիներին այն զարգացած երկիր էր թեթև արդյունաբերության ոլորտում, այդ թվում նաև տրիկոտաժի զարգացման ոլորտում։

«Մենք ամեն տարի երկրից արտահանում ենք 3,5–4 տոննա կաշի, հիմնականում` Թուրքիա, ինչը կոշիկի տեսքով հետ է վերադառնում։ Հարկավոր է վերականգնել կոշիկի արտադրության լավագույն ավանդույթները», – նշեց Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով` Հայաստանը ներկրում է ավելի քան 30 հազար տոննայի հավի միս, իսկ խորհրդային տարիներին նման բան չկար, ընդ որում բնակչությունը գրեթե 2 անգամ շատ էր։

Նրա խոսքով` Հայաստանը ամեն տարի ներկրում է նաև 400 հազար տոննա հացահատիկ, որի արտադրությունը կարելի է ավելացնել նոր հողատարածքների մշակման միջոցով։

«Լավ է, որ նախորդ տարի մենք ապահովել են 51 տոկոսանոց սեփական արտադրություն։ Հարկավոր է օգտագործել անմշակ տարածքներ, ինչը կազմում է մոտ 150 հազար հեկտար։ Իսկ դրան կարելի է հասնել պետության կողմից գյուղացիների աջակցություն ցուցաբերելու միջոցով», – ասաց Սաֆարյանը։

ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է մոտ 1 384 մլն դոլար` ավելանալով 2,7 տոկոսով, իսկ ներկրումը` մոտ 4 010,5 մլն դոլար` ավելանալով 2,1 տոկոսով։ Արդյունքում` արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2 626,5 մլն դոլար։–0–