Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Նվազագույն աշխատավարձի մակարդակով Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում եվրոպական երկրների շրջանում. պատգամավոր

29.10.2012, 16:35
Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության տվյալների համաձայն, Հայաստանը նվազագույն աշխատավարձի մակարդակով վերջին տեղն է զբաղեցնում եվրոպական երկրների շրջանում, ասաց «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։
Նվազագույն աշխատավարձի մակարդակով Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում եվրոպական երկրների շրջանում. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության տվյալների համաձայն, Հայաստանը նվազագույն աշխատավարձի մակարդակով վերջին տեղն է զբաղեցնում եվրոպական երկրների շրջանում, ասաց «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը։

Սեպտեմբերի 27–ին ՀՀ կառավարությունը հաստատեց նվազագույն ամսական աշխատավարձը` 32,5 հազարից մինչև 35 հազար դրամ բարձրացնելու մասին օրինագիծը։ Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ.–ի հունվարի 1–ից։

«Եվրոստատի տվյալների համաձայն, Հայաստանը եվրոպական պետությունների շրջանում վերջին տեղն է զբաղեցնում նվազագույն աշխատավարձի մակարդակով, իսկ ԱՊՀ երկրների շրջանում գտնվում է վերջից երրորդ տեղում` զիջելով միայն Ղրղըզստանին և Տաջիկստանին»,– երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ մասնագետի, Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղից ոչ պակաս։

«Նվազագույն աշխատավարձն ընդամենը 2,5 հազար դրամով բարձրացնելը թույլ չի տալիս քաղաքացիներին բավարարել իրենց նվազագույն պարենային կարիքները... Անհրաժեշտ է, որ նվազագույն աշխատավարձի չափը նվազագույն սպառողական զամբյուղի չափից պակաս չլինի, այսինքն` կազմի 55 հազար դրամից ոչ պակաս»,– ասաց Մելքումյանը։

Ըստ տնտեսագետի, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար հանրապետությունում կա անհրաժեշտ ռեզերվները, որոնց թվում նա հիշեցրեց հիմնական հարկային բեռի տեղափոխումը խոշոր ձեռնարկություններ։

Մելքումյանը նշեց նաև հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների չափն ավելացնելու կարևորությունը։ Ըստ նրա, այդ բնագավառում արտահանման տարեկան ծավալը կազմում է շուրջ 23–24 մլն տոննա հանքային հումք, սակայն պետությանը չնչին վճարումներ են կատարվում։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2012թ.–ի երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ նվազել է 4,1 տոկոսով` հունիսի վերջին կազմելով 53 073,3 դրամ։

Միաժամանակ սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանի միջին ընթացիկ գներով տարեկան կտրվածքով կազմել է 636 879,3 դրամ ($1-405,3 դրամ)։ -0-