Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության վերակազմավորում նախատեսող օրինագիծը

11.11.2014, 13:50
ՀՀ խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են տարածքային կառավարման նախարարության և ԱԻՆ-ի միավորում, ինչպես նաև նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորում:
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության վերակազմավորում նախատեսող օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են տարածքային կառավարման նախարարության և ԱԻՆ-ի միավորում, ինչպես նաև նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորում: Ինչպես օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կառավարության վերակազմավորումն ուղղված է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Նա նշեց, որ վերակազմավորումը լրացուցիչ ծախս չի պահանջի: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը թափուր է մնացել հոկտեմբերի կեսին փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոններից Արմեն Գևորգյանի հեռանալուց հետո: Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 18 նախարարություն:-0-