Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խորհրդարանական խմբակցությունների հետ կքննարկեն «Շրջանառության հարկի մասին» օրենքը

01.10.2014, 16:07
Հայաստանի կառավարության ներկայացուցիչները չորեքշաբթի քննարկումներ կանցկացնեն «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ, լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանի խոսնակի հրավիրած հրատապ խորհրդակցությունից հետո:
Հայաստանի կառավարության ներկայացուցիչները խորհրդարանական խմբակցությունների հետ կքննարկեն «Շրջանառության հարկի մասին» օրենքը
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության ներկայացուցիչները չորեքշաբթի քննարկումներ կանցկացնեն «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ, լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանի խոսնակի հրավիրած հրատապ խորհրդակցությունից հետո:

«Այսօր նախքան խորհրդարանում կառավարության ժամը (տեղական ժամանակով 16.30-ին) կառավարության ներկայացուցիչները կհանդիպեն Ազգային ժողովի բոլոր խորհրդարանական խմբակցությունների հետ և մի շարք սկզբունքային մոտեցումներ կհստակեցնեն»,- ասաց Մելքումյանը:

2014 թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է 3,5 տոկոսից 1 տոկոս դարձնել շրջանառության հարկի դրույքաչափը առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ,  դրա հետ մեկտեղ ներդրվելու է այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ: Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհ են պարտադիր փաստաթղթաբանություն վարելու պահանջից և բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության և խորհրդարանի շենքերի մոտ:

Նախօրեին հայկական խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները ծրագրել էին անցկացնել խորհրդարանի արտահերթ նիստ` քննարկելու համար օրենքի լրացումները, սակայն այն չկայացավ քվորումի բացակայության պատճառով: -0-