Վերամշակող ընկերությունների պարտքերի մոտ 98,5%–ն արդեն մարվել է. Գյուղատնտեսության նախարարություն
25.12.2013,
18:56
Վերամշակող ընկերությունների` հայ գյուղացիներից գնած ապրանքի դիմաց գոյացած պարտքերի մոտ 98,5%–ն արդեն մարվել է, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերամշակող ընկերությունների` հայ գյուղացիներից գնած ապրանքի դիմաց գոյացած պարտքերի մոտ 98,5%–ն արդեն մարվել է, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Ավելի վաղ Հայաստանում վերամշակող ընկերություններում վճարումների հետ կապված խնդիրներ էին առաջացել, որոնք պարտքերի կուտակման էին հանգեցրել։ Այդ կապակցությամբ Գյուղատնտեսության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրային հարաբերությունների հիման վրա գնումների համակարգ ներմուծեց։
«Հանրապետությունում գնումների գործընթացն ընթացիկ տարում շատ հարթ էր ընթանում, և գոհունակությամբ կարող եմ տեղեկացնել, որ ընկերություններում ունեցած գյուղացիների պարտքի մոտ 98,5 տոկոսն արդեն մարվել է, ընդ որում` մեծ մասամբ դեռ գնումների ընթացքում»,– ասաց Կարապետյանը։
Նախարարն ավելացրեց, որ պարտքերի մնացած մասը, պայմանավորվածությունների համաձայն, կմարվի առաջիկայում։
Նա ընդգծեց, որ 2013թ.–ին Հայաստանում բանջարաբոստանային մշակաբույսերի գնումների ծավալը համեմատաբար աճել է։
«Եթե անցյալ տարի գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են 26,5 մլրդ դրամ, ապա ընթացիկ տարում այն կազմել է 31,2 մլրդ դրամ»,– ասաց նա։
Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, Հայաստանում բանջարաբոստանային մշակաբույսերի գնումների ծավալը 2013թ.–ին կազմել է 224 հազար տոննա, որից 28 հազար տոննան բաժին է հասել բանջարեղենին, 29 հազարը` մրգերին, իսկ մնացած 167,2 հազարը` խաղողին։
2012թ.–ին բանջարաբոստանային մշակաբույսերի գնումների ծավալը կազմել է 215 հազար տոննա ($1 – 405,28 դրամ է)։-0-