Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Փաշինյանն ու Պուտինը ներկայացրեցին արտաքին առևտրի տարբեր ցուցանիշներ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ (ՎԻԴԵՈ)

10.10.2025, 16:28
Պուտինը և Փաշինյանը ներկայացրեցին հայ-ռուսական արտաքին ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր ցուցանիշներ․ ՎԻԴԵՈ
Փաշինյանն ու Պուտինը ներկայացրեցին արտաքին առևտրի տարբեր ցուցանիշներ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դուշանբեում կայացած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեցին հայ-ռուսական արտաքին ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր ցուցանիշներ։

«Որքա՞նով է մեր ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել Հայաստանի հետ», - հարցրեց Պուտինը։

«Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար», - պատասխանեց Փաշինյանը։ Պուտինը չհամաձայնվեց. «Ոչ... Ավելի շատ»։

Փաշինյանը բացատրեց, որ «անցյալ տարի մոտ 9 միլիարդ դոլար էր»։

«Ավելի շատ։ Անցյալ տարի ավելի շատ էր, և այս տարի ավելի շատ կլինի։ Դա աարզապես ակնհայտ է», - հայտարարեց Պուտինը, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Դե, գուցե»։