Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեն ուշադրությունը կկենտրոնացի բիզնես միջավայրի, արտահանման բարելավման ու առանցքային ոլորտների զարգացման վրա. վարչապետ
28.10.2014,
16:03
Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեում տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրված են հետևյալ ուղղությունների վրա՝ բիզնես միջավայրի բարելավում և արտահանման զարգացում, ինչպես նաև առանցքային ոլորտների զարգացում, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջորդ տարվա պետբյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ, որոնք սկսվել են ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեում տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրված են հետևյալ ուղղությունների վրա՝ բիզնես միջավայրի բարելավում և արտահանման զարգացում, ինչպես նաև առանցքային ոլորտների զարգացում, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջորդ տարվա պետբյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ, որոնք սկսվել են ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում:
«Մեր մոտեցումն է ստեղծել իրատեսական և հավասար պայմաններ: Մենք առաջին հերթին բեռից ազատում ենք փոքր բիզնեսը», - ասաց Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ կառավարությունը կշարունակի տեսչական բարեփոխումները գործունեության թափանցիկությունն ապահովելու, պետության և տնտեսվարող սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև երկակի ստանդարտները բացառելու ուղղությամբ:
«Իմ մոտեցումը շատ պարզ է՝ ինչքան քիչ ստուգող, այնքան լավ: Ինչքան կանոնակարգված և թափանցիկ լինեն ստուգումները՝ այնքան լավ: Հիմնական աշխատանքներն այստեղ ուղղված են լինելու տեսչություններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ամբողջական ներդրմանը, տեսչական համակարգի օպտիմալացման ծրագրի մեկնարկին, որն ավարտին կհասցնենք 3 տարիների ընթացքում», - նշեց նա:
Վարչապետը նաև ընդգծեց, որ բյուջեում ներկայացված բազմաթիվ ծրագրերն ուղղված են Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտմանն ու ներդրումների խթանմանը:
Նա նաև նշեց, որ ստվերի պակասեցումը ևս քայլ առ քայլ, միջոցառում առ միջոցառում բարելավվող գործընթաց է: «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, և, եթե խոշոր բիզնեսին հաշվետվելի դարձնելու առանձին քայլեր ոմանք ընկալում են որպես փոքր և միջին ձեռնարկություններին ճնշելու փորձեր, ապա հայցում եմ ձեր համբերատարությունն ու աջակցությունը», - հայտարարեց Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ փոքր բիզնեսը դիտարկվում է որպես զբաղվածության աղբյուր, որի գործունեության համար ստեղծվելու են արտոնյալ պայմաններ:
Ինչ վերաբերում է արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված միջոցառումներին, ապա ըստ Աբրահամյանի, դրանք ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանը և համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: Ինչպես նշեց վարչապետը, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առանցքային շեշտադրում կկատարվի ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման ապահովման ուղղությամբ:
Վարչապետը նաև նշեց, որ հենքային ոլորտների զարգացման տեսակետից կշարունակվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախանշված արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի արդեն իսկ հաստատված ոլորտային ռազմավարությունների իրականացման միջոցառումների ծրագրերի կատարումը: -0-