Հայաստանի ՓՄՁ հատվածը մրցունակ չէ, իսկ աշխատանքի արտադրողականությունը ցածր է. փորձագետ
17.02.2015,
15:31
Փոքր և միջին բիզնեսի ոլորտի հայկական ընկերությունները մրցունակ չեն արտաքին շուկաներում, հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փոքր և միջին բիզնեսի ոլորտի հայկական ընկերությունները մրցունակ չեն արտաքին շուկաներում, հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«ՓՄՁ ներկայացուցիչ հայկական ընկերությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին և չեն օգտագործում նորարարական տեխնոլոգիաներ։ Դրանց հետամնացությունը բացատրվում է բարեփոխումների նախորդ խնդիրներով և վարչարարությամբ», - ասաց Մակարյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում։
Նրա խոսքերով` տվյալ ոլորտում զբաղվածների աշխատանքի արտադրողականությունը կազմում է մոտ $8500 տարեկան, ինչը բավարար չէ զարգացման համար։ Համեմատության համար` Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 15 անգամ ավելի։
Նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը ակտիվ միջոցներ է ձեռնարկում ՓՄՁ խթանման համար` Մակարյանը նշեց դրանց հետևողական չլինելը և ամբողջական արդյունաբերական նախագծերի բացակայությունը։
Նրա կարծիքով` ՓՄՁ հատվածում առկա բարդ իրավիճակը խորանում է նրանով, որ Հայաստանի շուկան շատ փոքր է, իսկ ընկերությունները չեն կարողանում արդյունավետ կերպով պայքարել արտաքին շուկաների համար։ «Աճող գործազրկության պայմաններում կառավարությունը պետք է ակտիվ քայլեր նախաձեռնի մրցունակ կրթության համակարգ ստեղծելու, աշխատանքի արտադրողականության բարձրացման համար։
Պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական նման քայլերի իրականացումը` Մակարյանն ընդգծեց, որ դա իրատեսական է համարում, եթե գործեն արդյունավետ կերպով և համախմբած։
Նա միաժամանակ նշեց, որ ՓՄՁ բաժնեմասը մի քանի տարվա ընթացքում շատ աննշան է աճում և կազմում է մոտ 0,5-0,6% տարեկան։
Ըստ Մակարյանի` Հայաստանում 2014թ. հոկտեմբերի տվյալներով գործում է ՓՄՁ մոտ 70 հազ. ձեռնարկություն, դրանցից 58 հազարը` միկրո և փոքր ընկերություններն են, իսկ 10 հազարը ներկայացնում են միջին բիզնեսը։ Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ մասնաբաժինը կազմում է 43%, ընդ որում այդ հատվածն ապահովում է հարկային մուտքերի ընդամենը մոտ 5-6%-ը։-0-