Փոխվարչապետն ու ԵՏՀ նախարարը քննարկել են 2024թ․–ի ցուցանիշներն ու համաշխարհային տնտեսական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները:
Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ:
Հայաստանի և ԵԱՏՄ–ի մասին
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024թ․–ին ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի առևտրի ծավալն ավելացել է 54%–ով՝ գերազանցելով 12,7 մլրդ դոլարը և կազմելով երկրի արտաքին ապրանքաշրջանառության ավելի քան 42,2%–ը։ ԵԱՏՄ–ում Հայաստան առավել խոշոր գործընկերն է Ռուսաստանը (ապրանքաշրջանառության ծավալը հունվար–դեկտեմբերին՝ 12,4 մլն դոլար, աճը տարվա ընթացքում՝ 56,5%)։