Մայիսին Հայաստանում փողի զանգվածի ծավալն ավելացել է 1,5%–ով՝ հասնելով 1 574,4 մլրդ դրամի
30.06.2014,
17:59
Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի մայիսի վերջին, այս տարվա ապրիլի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով՝ կազմելով 1 574,4 մլրդ դրամ:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի մայիսի վերջին, այս տարվա ապրիլի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով՝ կազմելով 1 574,4 մլրդ դրամ:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ԿԲ-ի նախնական տվյալների վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը մայիսի վերջին կազմել է մոտ 342 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված շուրջ 335,1 մլրդ դրամի դիմաց: Դրամով ցպահանջ ավանդները կազմել են 191,2 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված շուրջ 190,2 մլրդ դրամի դիմաց:
Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 288 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված շուրջ 281,7 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 753,1 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված 743,7 մլրդ դրամի դիմաց:
Դրամային բազմարկիչը մայիսի վերջին կազմել է 2,09՝ ապրիլի համեմատ ավելանալով 0,04 կետով։ ($1-ը` 407,58 դրամ)-0- Ա