Պուտինը հավաքում է կառավարությունը Ուկրաինայի «գազի հարցը» քննարկելու համար
09.04.2014,
11:33
Վլադիմիր Պուտինն այսօր` ապրիլի 9–ին, խորհրդակցություն կանցկացնի կառավարության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինային գազ մատակարարելու հարցը` հաշվի առնելով այն, որ վճարումները չեն կատարվում, գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վլադիմիր Պուտինն այսօր` ապրիլի 9–ին, խորհրդակցություն կանցկացնի կառավարության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինային գազ մատակարարելու հարցը` հաշվի առնելով այն, որ վճարումները չեն կատարվում, գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Պատասխանելով այն հարցին, թե արդեն ընդունվե՞լ է մատակարարման սահմանափակման մասին հարցը` Պեսկովը նշել է. «Եթե ընդունված լիներ, խորհրդակցություն անցկացնելու իմաստ չէր լինի»։
Կառավարության աղբյուրը չի բացառում, որ խորհրդակցության ընթացքում կբարձրացվի ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու հարցը։ Թերթի մեկ այլ զրուցակից էլ համաձայնել է, որ նման հնարավորություն գոյություն ունի, սակայն «տարբերակները շատ են»։ Օրինակ` մատարարումները կարող են միանգամից չդադարեցվել, Գազպրոմին սկզբից կհանձնարարվի քննարկել «Ուկրաինայի նավթագազ» ընկերությանը մինչի մայիսի 1–ը ժամանակ տալու հնարավորությունը։ Ռուսական մենաշնորհային ընկերությունն ունի նման հնարավորություն, քանի որ «Նավթագազը» ժամանակին վճարում չի կատարել, իսկ նրա ընդհանուր պարտքը հասել է 2,2 մլրդ դոլարի։ Գազպրոմում իրավիճակը չեն մեկնաբանում, հաղորդում է РБК–ն։
Հրատարակությունը գրում է, որ ռուսական գազի մատակարարման հնարավոր սահմանափակումներն անսպասելի չեն լինի Ուկրաինայի համար։ Նախօրեին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը Բրյուսելում հայտարարել է, որ ռուսական գազի գների բարձրացման պայմաններում առաջանում է «գազամատակարարման դադարեցման սպառնալիք, ինչպես նաև Եվրոպայի տարածքով գազի տարանցման դադարեցման համապատասխան սպառնալիք, քանի որ տարանցումն ապահովելու ուկրաինական հնարավորություններն անսահման չեն»։
Եվրահանձնաժողովում «հույս ունեն, որ Ռուսաստանը կհարգի իր պարտավորությունները` որպես մատակարար, իսկ Ուկրաինան` իր պարտավորությունները որպես տարանցիկ երկիր»։ Սակայն 2009 թ.–ի սցենարի կրկնությանն արդեն սկսել են պատրաստվել, երբ Եվրոպան շուրջ երկու շաբաթ ռուսական գազ չէր ստանում։–0–